կարևոր
874 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 17:47

Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը եւ պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը․ ԱԳՆ

Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը եւ պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը․ ԱԳՆ

  
«Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը եւ պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը». հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն մեղադրանքին, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Արցախ:

Խոսնակը նշել է, որ Ադրբեջանն է տեւական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ թերեւս, մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով, միաժամանակ կազմակերպությանը մեղադրում է կողմնակալության մեջ:

Վահան Հունանյանը հիշեցրել է, որ թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային եւ կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման, վանդալիզմի փաստագրված դեպքերը:

Հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ եւ շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ: