կարևոր
865 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 17:38

Ձեր ընտանիքները միշտ կրելու են հայրենիքը հանձնողների պիտակ․ Արմենուհի Կյուրեղյան

Երեկ աննախադեպերի շարքը լրացավ մի նոր զազրելի արարով, երբ ԱԺ նախագահի և վարչապետի անմիջական սադրանքի արդյունքում դահլիճ մտած անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցներ, կատարում էին հրահանգ, դալիճից պետք է հեռացնեին կին պատգամավորի։ Արարն աննդախադեպ էր իր բռնությամբ, իր վայրենությամբ և այդ ամենը հիմնական զեկուցողի զեկույցից ընդամենը 10 րոպե անց։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Ուժային կառույցների նման վերաբերմունքի պարագայո՞ւմ եք Դուք կանանց ուզում ներգրավվել ԶՈւ, պարոն հիմնական զեկուցող»,- ասաց Կյուրեղյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Այնուհետև Կյուրեղյանն իր խոսքն ուղղեց ՔՊ-ի կին պատգմավորներին․ «Ձեզանից շատ շատերը բազմաթիվ անգամ մասնակցել են միջազգային կազմակերպությունների տարբեր միջոցառումներին, որոնք ուղղված են եղել  հասարակության մեջ կնոջ դերի բարձրացրման թեմաներին։ Երեկ ձեր աչքի առաջ ուժայինները քաշքշում էին կին պատգամվորի, հարվածներ հասցրին, ինչո՞ւ եք լռում, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք արձագանքում։

Ձեր ներկայությամբ ձեր կուսակցության ղեկավարը հայտարարում է, թե կատարվածը դեռ քիչ է, այսպիս երկակի ստանդարտներո՞վ եք ուզում ներկուսակցական ժողովրդավարություն իրացնել, այսպիսի երկակի ստանդարտներո՞վ եք ուզում կնոջ դերի բարձրացման մասին խոսել ու հասարակության մեջ այդ դերն ու տեղը փոխել»։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։