Գործարար, 360stories ընկերության համահիմնադիր Վահագն Մոսինյանը գրում է.
«Ապագա կա ապագա...
Ավարտես տնտեսագիտական համալսարանը, մեկնես բանակ ծառայության, գնաս Անգլիա սովորելու, հետո Չինաստան, ընթացքում մի շարք կարևոր նախագծեր ստեղծես, որոնք միչև հիմա գործում են (անուներ չտամ, շատ շատ են), գնաս ԱՄՆ, ստեղծես կազմակերպություն ԱՄՆ-ում, աշխատես աշխարի ամենահայտնի ու մեծ ընկերությունների հետ:
ԱՄՆ-ի աշխատանքային վիզան ձեռդ վերադառնաս Հայաստան կազմակերպություներ հիմնես, պատերազմի ժամանակ կազմակերպես մի քանի հարյուր հազար դոլարի գնումներ դրսից և բերես լրացնես էն բացը, որ ամոթալիա, որ կար: Մեծ պայմանագիր կնքես և վերադառնաս Հայաստան՝ թմի մեծացման նպատակով ու զանգեն կանչեն 3 ամսով զորահավաքի՝ որպես սպա, մարտկոցի հրամանատար:
Տանեն նենց զորամաս, որտեղ էտ պաշտոնը չկա, տեղում նշանակեն մինամյոտի վրա ․․․
Մի քանի օրից էլ հաստատ կուղարկեն առաջնագիծ:
Սրանից լավ ապագա՞... ու ինչնա լինելու ցանկացած գործարարի գառանտը, որ ցանկացած վարկյանի պետության կողմից սենց ամոթալի ապտակ չի ստանալո՞ւ:
Ախր տարրական բաները ո՞նց չեն հասկանում սրանք ․․․ ես էլ չեմ հավատում, որ իրանք տուպոյ են ․․․ շատ էլ լավ իրանց գործը գիտեն ու շատել լավ տանում են Հայաստանը կործանման»: