18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«ՀՀ Ազգային ժողովում կառավարության 2021-2026թթ. ծրագրի այսօրվա քննարկման ժամանակ սադրանքի մեջ է ներքաշվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Սեյրան Օհանյանը հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած, այն ազատագրած, բանակի ստեղծման ու կառուցման գործում բացառիկ ներդրում ունեցած, 44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցած, մեծագույն հարգանքի արժանի հայորդի է:
Դավաճան եզրույթը մի օգտագործեք պատեհ ու անպատեհ առիթներով, գոնե թերթեք քրեական օրենսգիրքը հասկանալու համար, թե ինչ գործողություններ կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է համարվել դավաճան:
Այսկերպ շարունակելու դեպքում դուք հանրության մեջ խորացնում եք անջրպետը, սերմանում եք պառակտում, վերջնարդյունքում ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց և, հուրախություն թշնամու, հանգեցնելու են քաղաքացիական բախումների»:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն