կարևոր
2992 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-25 16:36

Փաշինյանը, շրջապատված թիկնապահներով, ԱԺ-ում նստած դիտում է, թե իր պատգամավորներից ով է ավելի «դուխով». լրագրող

Փաշինյանը, շրջապատված թիկնապահներով, ԱԺ-ում նստած դիտում է, թե իր պատգամավորներից ով է ավելի «դուխով». լրագրող

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, շրջապատված թիկնապահներով, ԱԺ-ում նստած դիտում է, թե իր պատգամավորներից ով է ավելի «դուխով»։ ՔՊ-ի պատգամավոր տղաներն էլ, ոգևորված իրենց շեֆի ներկայությունից, աքլորանում են՝ հարձակվելով ընդդիմադիր պատգամավորների վրա։

Ամբողջ կյանքում որևէ ոլորտում չկայացած մարդիկ փորձում են կայանալ ձեռնամարտում՝ թաքնվելով անվտանգության աշխատողների հետևում և աչքի պոչով նայելով, թե արդյոք շեֆը տեսա՞վ իրենց «հերոսությունը»։

Ընդդիմությունն, իհարկե, իր մեղքի բաժինն ունի խորհրդարանական բախումներում, բայց ընդդիմությունը հենց նրա համար է, որ ընդդիմանա իշխանությանը և ցույց տա իշխանության սխալները՝ այդ թվում սուր ձևակերպումներով։ Աշխարհում այդպես է։ Իշխանության մանկլավիկներն էլ, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ, այնպես էլ հիմա, չեն հասկացել քաղաքական տեսության այս պարզ կանոնը։

Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ երբ Շմայսները կամ մյուս մականունավորները ՀՀԿ-ի թողտվությամբ, իրենց ամենաթողության աստված էին կարգել խորհրդարանում, լուսահոգի Վահան Հովհաննիսյանն ասաց՝ շուտով նրանց դալաններում ռեժիմով են ծեծելու։

Հիմա ես պատկերացնում եմ, թե այսօրվա ՔՊ-ական պատգամավոր ջահելներին դալաններում որ բռնեն, ի՞նչ է լինելու»։