կարևոր
412 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 16:30

Օգոստոսի 31-ին ՀայՓոստը չի աշխատի քաղաքացիների համար

Օգոստոսի 31-ին ՀայՓոստը չի աշխատի քաղաքացիների համար

ՀայՓոստը տեղեկացնում է, որ տեխնիկական վերազինման նպատակով օգոստոսի 31-ին ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու:

Տեխնիկական վերազինման շրջանակում ՀայՓոստում ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը մշակցված է բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ՀայՓոստի IT դուստր iNovation ընկերության կողմից:

Նոր ծրագրային ապահովումը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման ժամկետները: