կարևոր
250 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-25 16:23

Պաշտոնական Կրեմլն արձագանքել է Ղրիմի հարցով Թուրքիայի ուկրաինամետ դիրքորոշմանը

Պաշտոնական Կրեմլն արձագանքել է Ղրիմի հարցով Թուրքիայի ուկրաինամետ դիրքորոշմանը

  
Պաշտոնական Կրեմլն արձագանքել է Ղրիմի հարցով Թուրքիայի ուկրաինամետ դիրքորոշմանը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան չի ընդունունում թուրք գործընկերների այս դիրքորոշումը, ավելին՝ բացարձակ սխալ է համարում:

2 օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Կիեւում մասնակցելով «Ղրիմյան հարթակ» գագաթաժողովին, հերթական անգամ հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչել եւ չի ճանաչելու Ղրիմի անօրինական բռնակցումը եւ որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Սրան ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինի խոսնակը նշել է նաեւ, որ Մոսկվան շարունակելու է համբերատար բացատրել թուրք գործընկերներին, Պեսկովի խոսքով, «ռուսական այս շրջանի» հետ կապված իրական վիճակը: