կարևոր
1246 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-25 16:39

Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել և ահա, օ հրաշք, նրանք իշխանություն ունեն. Ավետիք Իշխանյան

Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել և ահա, օ հրաշք, նրանք իշխանություն ունեն. Ավետիք Իշխանյան

Ողորմելիները, դիտելով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որոշեցի ևս մեկ անգամ կրկնել, թե որն է այս ամենի պատճառը։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այսօրվա մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները, մանկական, պատանեկան տարիներին, իրենց բակում, փողոցում, շրջապատում եղել են միշտ ճնշված, խեղճուկրակ ողորմելիներ։ Նրանց համար երջանկություն է եղել, երբ թաղի լավ տղերքը նրանց քաղցր աչքով են նայել, այլևս չեն ծեծել ու նվաստացրել, այլ ուղարկել են ծխախոտ, գարեջուր առնելու։

Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել։Եվ ահա, օ' հրաշք, նրանք իշխանություն ունեն, ավելի ճիշտ, ինչպես անցյալում, այսօր էլ ստրուկներ են, բայց վարչապետի, որի համար նույնպես ծառայություններ են մատուցում, շիշ բռնելով և այլն։

Եվ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով, բայց իհարկե լինելով զինված ենիչերիների պաշտպանության տակ, դրանով նաև ի ցույց դնելով իրենց հավատարմությունը շեֆին»։