կարևոր
562 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 15:00

Խորհրդարանում այսօր բռնությունից զերծ չեն մնացել նաև լրագրողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանում այսօր բռնությունից զերծ չեն մնացել նաև լրագրողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանում այսօր բռնությունից զերծ չեն մնացել նաև լրագրողները: Երբ պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք էր, նույն ժամանակ անվտանգության աշխատակցիներն արագ մտել են լրագրողների համար նախատեսված օթյակը և բռնի կերպով դուրս հանել նրանց՝ խանգարելով իրականացնել լրագրողի աշխատանքը: 

Լրագրողներն օթյակից տեսանկարահանում էին, թե ինչ է կատարվում ԱԺ նիստերի դահլիճում, սակայն այդ ժամանակ օթյակում գտնվող անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին նրանց տեսանկարահանել։

Համացանցում հայտնված տեսանյութում լսվում է, որ լրագրողները, դիմելով անվտանգության աշխատակիցներին, ասում են. «Մի՛ քաշի, համբերի՛», «Չհրե՛ս ինձ»։