կարևոր
2197 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-25 14:12

Միջադեպը լավ կազմակերպված, լավ պլանավորված, թույլատրված ակցիա էր երկրի բարձրագույն իշխանության կողմից․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Տեղի է ունենում կազմակերպված գործընթաց՝ լռեցնելու, ճնշելու, վախեցնելու ընդդիմությանը։ Վերջին մի քանի օրերին այս ամբիոնից հնչում են պարզ ճշմարտություններ, հնչում են գնահատականներ, ընդդիմադիր որակումներ, ինչին սովոր չէ այս իշխանությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Պարզ դարձավ, որ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ ընդդիմությանը ենթարկեցնելու։

Նա դիմելով «Հայաստան» դաշինքին ընտրողներին, ասաց․

«Մեզ վախեցնել և լռեցնել չի հաջողվելու, մենք ունենք պայքար և այդ պայքարը հանուն պետության և հանուն ժողովրդի է։ Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ մեզ լռեցնելու նպատկով չի հաջողվելու»։

Նրա խոսքով, մի բան ակնհայտ է՝ վերջին միջադեպը լավ կազմակերպված, լավ պլանավորված, թույլատրված ակցիա էր երկրի բարձրագույն իշխանության կողմից, որին դուր չեն եկել իրենց որակումները, ելույթները, գնահատականները:

«Հրահանգ է տրված եղել պատժել մեզ»,- ընդգծեց «Հայաստան» դաշինքի անդամը:

Ղազինյանը նշեց, որ կքննարկեն այսօր տեղի ունեցածը, եթե առկա լինեն հանցակազմի տարրեր, պարտադիր  կներկայացնեն հաղորդում հանցագործության մասին:

Ըստ նրա, այս խորհրդարանը շատ կարճ կյանք ունի, քանի որ Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված հիմնական առաքելությունն ու պարտականություններն ի զորու չէ կատարելու: