12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱԺ-ում «կառավարության ծրագրի» քննարկումն ապացուցում է , որ քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլ ավելի է խորացել։ Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Դավաճանությունից են խոսում։
Թշնամի երկրի ղեկավարին «կառուցողական» անվանելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։
Հոկտեմբերի 19-ին պատերազը չդադարեցնելն ու անհամեմատ ավելի աղետալի կորուստներով նոյեմբերի 9-ին «կապիտուլյացիա» ստորագրելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։
Ազգային շահին դավաճանողը նա է, ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են։
Հազար եմ ասել՝ հերիք է խոսեք ժողովրդի վստահությունից։
Ակնհայտ փաստ է՝ հիտլերին ու մուսոլինիին էլ է ժողովուրդը ձայն տվել, հետո ի՞նչ։
Իսկ ամենամեծ թալանը՝ «թաքուն» սսորագրությամբ Արցախի 75 տոկոսի հանձնումն է»։