կարևոր
2884 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-25 13:24

Դավաճան է նա, որը ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հաշվի առնելով, որ այս կառավարության կրթական բարեբոխումների արդյունքում մեր դպրոցական դասագրքերում շատ բան է փոխվել, հաշվի առնելով, որ այս կառավարության քաղաքականության արդյունքում շատ հաճախ մեր ժողովրդի հերոսական անցյալի դրվագները փորձում են մոռացության տրվել, խոսքս ուզում եմ սկսել մի պատմությամբ․ այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 

«1890-ական թվականների վերջին կար մի դաշնակցական ֆիդայի՝ Պետրոս Սերեմջյան։ Մասկացել է 1896 թվականին Խանասորի արշավանքին, երբ պետք է պատժվեր Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչների վրա հարձակում գործած ցեղախումբը։ Պետրոս Սերեմջյանը հետո տեղափոխվել է Վան։ 1901 թվականին բուլղարացի իր մարտական ընկերների հետ կախաղան է բարձրացվել օսմանական ուժերի կողմից։ Պետրոս Սերեմջյանի հիշատակին գրված է մի երգ՝ «Վերքերով լի ջանֆիդա եմ»։ Երգը վերջանում է հետևյալ բառերով՝ « Ահա հանգիստ հող կմտնեմ, հույսս դուք եք ընկերներ, շարունակեք մեր սուրբ գործը, դաշնակցության վեհ քաջեր»:

1901 թվականից հետո, այդ երգը ավանդաբար այն բոլոր դաշնակցականները, որ զոհվել են Առաջին հանրապետության պաշտպանության ժամանակ, դրանից առաջ, զոհվել են 40-ականներին, 70-ականներին, Լիզբոնի տղեքի վրա, որոնք 1983 թվականի հուլիսի 27-ին Լիսաբոնում թուրքական դեսպանատուն էին պայթեցնում՝ հանուն Հայ Դատի, հայրենիք չտեսած 22-25 տարեկան տղեքի վրա էին երգել։ 1991 թվականի ապրիլին զոհ ունեինք՝ Շահնազարյան Մարտիրոսը՝ Նոր Երզնկա գյուղից։ Մենք՝ երիտասարդ տղեք, երբ նոր-նոր էր դաշնակցությունը Հայաստանում կազմավորվում, թաղման արարողության ժամանակ հանգուցյալ մեր ընկեր Վահրամը՝ «Ազդակ» թերթի երկար տարիների խմբագիրը, ասաց, որ պետք է երգենք «Վերքերով լի ջանֆիդա եմ» երգը։ Պատկերացրեք՝ հայկական գյուղ, թաղում, մեր ընկերոջ աճյունի մոտ երգում ենք «Վերքերով լի ջանֆիդա եմ»։ Առաջին պահին ժողովուրդը խառնվեց, հետո, որ բառերը լսեցին, հասկացան՝ ինչի էինք երգում։

Այդ երգը վերջին 30 տարին Հայաստանում շատ է երգվել։ Երգվել է Թաթուլ Կրպեյանի, Արցախի հերոս Ասկոլկայի՝ Աշոտ Ղուլյանի վրա է երգվել։ Երգվել է մինչև անցնող տարի։ Վերջին անգամ անցնող տարի այդ շատ երգվեց։ Այդ երգը երգում էր մեր ընկերներից Արշակ Մելիքյանը, ում որդին ծնվեց, երբ Արշակն արդեն չկար։ Արշակ Մելիքյանը երգում էր այդ երգը շատ հաճախ, և այդ երգը 44-օրյա պատերազմում բազմաթիվ անգամներ երգվեց, 18 հոգի միայն Արշակի հետ զոհվեցին Լուլասազ բլուրի ազատագրման ու պաշտպանության ժամանակ, այն բլուրի ազատագրության, որը իշխանական քարոզիչ Արծրուն Հովհանիսյանն ասում էր՝ «ոսկե տառերով է գրվելու, որովհետև ամբողջ հյուսիս-արևմտյան ճակատը պաշտպանվեց դրանով»։ Արշակի ու շատ տղեքի Լուլասազի կռիվների դիակները առաջին զինադադարի պահին 20 րոպեում կարողացան հանել, այդ թվում՝ հանողներից մեկը իմ որդին էր։ 

Դաշնակցական երգը դա է, դաշնակցությունը պատմություն է, երգը պատություն է, երգը չի գրվում փողով, Թաթուլի մասին երգը, որ գրել են, Թաթուլի կյանքով էր գրվել։ Այդ երգը երգողները եղել են ճակատի գծում մինչև նոյեմբերի 23-ը»։

Այնուհետև ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ «Դավաճան է նա, որը փող է տալիս ու բանակից ազատվում, դավաճան է նա, որը օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է»։ Իշխող ուժի պատգամավորները պահանջեցին անուն տալ, սակայն Մանուկյանը հրաժարվեց։

«Անուն–ազգանունով չեմ ասի։ Խոստանում եմ, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահեմ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց ելույթն անդրադառնալով Կառավարության ծրագրին, որով նախատեսվում է ծառայության ժամկետի կրճատում եւ սահմանին սահմանապահ զորքերի տեղակայում։ 

«Անվտանգության խորհրդի քարտուղար կա՝ տարած–ետբերած, որը օրերս Հանրայինով շատ մանրամասն խոսում էր այս մասին։ Դիմում եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, ով մտածել է, թե «վայ ինչ լավ է, որ իմ տղան շուտով առաջնագծում չի կանգնելու, երկու տարի չի ծառայելու․․․», ուշադիր կարդացեք Կառավարության ծրագիրը, որում ասվում է. «աստիճանաբար անցում կկատարավի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծառայության կառուցվածքը։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս խոստումը այս կամ մյուս տարվա համար չէ, նկատի ունեցեք՝ սա ապագայի համար է գրված»,– ասաց Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ «հոկտեմբերի 27–ի» շուրջ խոսակցություններին։ Նա առաջարկեց դասընթաց կազմակերպել, որին կարող է հրավիրվել Գագիկ Ջհանգիրյանը,  Արամ Սարգսյանը, որն ըստ նրա՝ «դառնալով վարչապետ, մեկ տարի շարունակ ինչ ուզել՝ արել է»։ Հրավիրյալների շարքում ըստ Մանուկյանի՝ կարող են լինել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը։

«Մելքոնյան Գագոյին էլ հարցրեք՝ ո՞նց եղավ, որ նա ստացավ գեներալ–մայորի կոչում»,– հավելեց Մանուկյանը։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։