կարևոր
3316 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 13:07

Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից

Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վնասվել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը: Նրան շտապ տարել են հիվանդանոց: 

Այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո ժամը 12։00-ին Ազգային ժողովում շարունակվեց ընդհատված նիստը, որը այս անգամ նույնպես, երկար չտևեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև նոր վեճ սկսվեց։ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում ՔՊ-ականներից ռեպլիկ հնչեց, որից հետո ՔՊ-ական պատգամավորը մոտեցավ և ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին։