Այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո ժամը 12։00-ին Ազգային Ժողովում շարունակվեց ընդհատված նիստը, որը այս անգամ նույնպես, երկար չտևեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև նոր վեճ սկսվեց,
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտենում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին ու ոտքով հարվածում, որից հետո սկսում է խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքը:
Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգամավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:
Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը թեժացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, որին էլ հաջորդել է պատգամավորների միջև ծեծկռտուքը:
Ուղիղ եթերը կրկին անջատվեց: