կարևոր
394 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-25 12:27

Արտյոմ Սմբատյանը փոխնախարարից նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Արտյոմ Սմբատյանը փոխնախարարից նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտյոմ Սմբատյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

«Արտյոմ Սմբատյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,– ասվում է որոշման մեջ։