կարևոր
3451 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-25 11:18

Իշխանությունը սադրեց, որպեսզի այդ բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան

Իշխանությունը սադրեց, որպեսզի այդ բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան

«Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այդ բախումը տեղի ունենա»,- այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո։

Հայկ Սարգսյանը, որը բանակում չի ծառայել, խոսում էր բանակից և մեղադրում նախկին նախարարներին՝ նրանց անվանելով դավաճան: Քպ-ական, դասալիք պատգամավորրը «արա»ով էր խոսում «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանի մասին, ում անմիջական մասնակցությամբ ազատագրվել է Արցախը, կայացել ՀՀ բանակը, ում հիշելիս մինչ օրս ադրբեջանցիները սարսափում են: Հայկ Սարգսյանը՝ նույն ինքը շիշ բռնողը, դավաճան էր անվանում ՊՆ նախարարներին, այն դեպքում երբ դավաճանն ու Արցախը հանձնողը նստած է իրենց շարքում:

Ըստ Օհանյանի՝ խորհրդարանում ծեծկռտուք տեղի չի ունեցել, եղել է բախում, հրմշտոցներ։ Հարցին՝ արդյոք Փաշինյանը տեղո՞ւմ էր, Օհանյանը նշեց, որ պարզապես բախումներից դուրս ակնոցն է կոտրվել։

«Չեմ տեսել, ակնոցս ընկել է ոտքիս տակ»։