Քիչ առաջ նոր միջադեպ տեղի ունեցավ Ազգային Ժողովում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հայտնի շիշ բռնողը, իր ելույթում վիրավորական խոսքեր էր ուղղել ընդդիմության առաջնորդներին: Մասնավորապես, անուղղակիորեն մեղադրում էր Հաայստան խմբակցության ղեկավար, Պաշնպանությայն նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանին: Ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին հակադարձել Սարգսյանին, ապա շշեր նետել դեպի ամբիոն: Պատգամավորները ձեռնամարտի անցան։
ԱԺ նիստերի դահլիճ կրկին հրավիրվեցին անվտանգության տասնյակ աշխատակիցները։ Փաշինյանին նրանք արագ դուրս հանեցին: Դահլիճում կրկին հնչում էին նիկոլ դավաճան, հողատու, կապիտուլյանտ արտահայտությունները:
ԱԺ նախագահը, սովորության համաձայն, ընդմիջման պատրվակով ընդհատեց նիստի ուղիղ հեռարձակումը: Միաժամանակ լրագրողները դուրս հանվեցին օթյակից: