կարևոր
1642 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 09:20

Արցախում սպասում են, որ Ալեն Սիմոնյանը ԱՀ անկախության օրը կայցելի Արցախ, սակայն նա այդ օրերին կմեկնի արտերկիր. «Հրապարակ»

Արցախում սպասում են, որ Ալեն Սիմոնյանը ԱՀ անկախության օրը կայցելի Արցախ, սակայն նա այդ օրերին կմեկնի արտերկիր. «Հրապարակ»

«Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վերջին օրերին Հայաստանում է, հանդիպել է նաև ԱԺ նորընտիր ղեկավարության հետ՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի։ Մեր տեղեկություններով՝ ԱՀ խորհրդարանական խմբակցություններին Թովմասյանը վստահեցրել է, որ Հայաստան է գնում՝ ԱԺ ղեկավարությանը փոխանցելու Արցախ այցի հրավերը։

Արցախում սպասում են, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, կայցելի Արցախ, սակայն, մեր տեղեկություններով, Ա․ Սիմոնյանն արտերկրյա գործուղում ունի այդ օրերին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն Արցախ չեն այցելել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։