կարևոր
427 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 22:30

29 տարի առաջ նահատակվեց Արցախի հերոս Բեկորը՝ Աշոտ Ղուլյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

29 տարի առաջ՝ այս օրը, զոհվել է Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից մեկը՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը:

Նա ազատամարտի նվիրյալներից էր, պայքարի մեջ էր առաջին օրվանից: Սկզբում գործել է ընդհատակյա, դարձել է Արցախում Դաշնակցության կառույցի առաջին անդամներից մեկը, հետո արդեն լեգենդար զինվորական էր ու Շուշին առաջինը մտնողը։

Բեկոր մականունն էլ ունի իր պատմությունը։ 5 ազատամարտիկ Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում, 5-ից 4-ի անունն Աշոտ էր եւ իրարից տարբերելու համար նրան «Բեկոր» են անվանել, որովհետեւ արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանիբեկոր «վաստակել»:

Մանրամասները՝ տեսանյութում։