կարևոր
1996 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-24 22:19

Հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ուսուցիչների, դասախոսների համար 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը

Հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ուսուցիչների, դասախոսների համար 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը

«Այն, որ թվերը օրեցօր ավելանում են, ակնհայտ է, և վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ հիվանդանոցային հավելյալ մահճակալների ծավալման գործընթացներում են գտնվում։ Նախարարը, ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը, նշեց, որ նկատվում է հիվանդության երիտասարդացում և իրավիճակի վատթարացում, ինչը նշանակում է, որ կլինեն ավելի երկար հոսպիտալացման օրեր։

Նախարարի խոսքով՝ այս պահին 1000-ից ավելի բուժառու օգտվում է հիվանդանոցային պայմաններից, եթե նախկինում վատթարացման օրերը ի հայտ էին գալիս 5-րդ օրից հետո, ապա այս պահին 3-րդ, 4-րդ օրը արդեն նկատվում է վատթարացում։ Խոսեց 20 և 29 տարեկան 2 հիվանդի մասին՝ նշելով, որ թեև երիտասարդ են և չունեն ուղեկցող հիվանդություններ՝ գտնվում են հիվանդանոցում՝ արհեստական շնչառության ապարատին միացված։

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ հակացուցումներ կունենան», -ասաց նախարարը։

ԱՆ նախարարը տեղեկացրեց, որ մոտ 250 հազար պատվաստում են իրականացրել, պատվաստանյութերի պաշարները բավարար են, միայն ունեն «Սպուտնիկ v» պատվաստանյութի մատակարարման ուշացում, և առաջիկայում կստանան նոր խմբաքանակ։