կարևոր
3562 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-24 21:45

Փաշինյանն այսօր Խորհրդարանում էր. դահլիճում շարունակ հնչեցին հողատու, դավաճան, կապիտուլյանտ որակումները

Փաշինյանն այսօր Խորհրդարանում էր. դահլիճում շարունակ հնչեցին հողատու, դավաճան, կապիտուլյանտ որակումները

Ազգային ժողովի 8-րդ գումարման նիստում այսօր Խորհրդարանը լսում էր Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, որը ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Ազգային ժողովում իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, արձանագրեց իրեն հատուկ աննախադեպ պահվածք.

  • Անվտանգության ծայրահեղ միջոցառումներ. վաղ առավոտից նախ Ազգային ժողովի հարակից տարածքներում, ապա շենքում աննախադեպ անվտանգության ուժեր էին կենտրոնացվել: Փաշինյանը ԱԺ դահլիճում էր մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: 
  • Փաշինյանը հավանություն տվեց կին պատգամավորի հասցեին հնչեցրած ՔՊ-ականների վիրավորական արտահայտություններին՝ որակելով դրանք մեղմ և կոռեկտ:
  • Բռնի ուժի կիրառում պատգամավորների նկատմամբ.Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հնչեցրած կապիտուլյանտ որակումը հունից հանեց իշխանությանը: ՊՊԾ աշխատակիցները բռնություն կիրառեցին ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Քաշքշել էին Հայաստան խմբակցության մի քանի պատգամավորների, պատռել Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը:
  • Ուղիղ եթերի ընդհատում, լրագրողներին օթյակից հեռացնել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին դահլիճ՝ դուրս հանելու ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին, սակայն գործընկերները կենդանի պատ ստեղծելով, փորձեցին խոչընդոտել: Սիմոնյանը արագ անջատել տվեց ուղիղ եթերը՝ 20 րոպե ընդմիջման հիմնավորմամբ: Անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին իրենց հատկացված օթյակից: 
  • Փաշինյանը մի քանի անգամ քաջալերեց և շնորհակալություն հայտնեց ՊՊԾ աշխատակիցներին: Նրանց կողմից բռնության կիրառման արդյունքում պատգամավոր Աննա Մկրտչյանը բազմաթիվ կապտուկներ էր ստացել, ինքնազգացողությունը հնարավոր էր եղել վերականգնել շտապ օգնության միջամտությամբ:
  • Անվտանգության աշխատակիցները Փաշինյանին դահլիճից փախցրին կին պատգամավորի նկատմամբ բռնության կիրառման ընթացքում:
  • ՔՊ խմբակցության ղեկավարի ցուցումով անվտանգության աշխատակիցները սպառնացել են օպերատորին, ջնջել ԱԺ դահլիճում ծեծկռտուքի տեսանյութը
  • Փաշինյանի հասցեին ԱԺ դահլիճում այսօր շարունակ հնչեցին դավաճան, հողատու, կապիտուլյանտ որակումները:
  • Փաշինյանը հրաժարվեց ասել, որ Շուշին և Հադրութը ժամակավորապես օկուպացված են Ադրբեջանի կողմից:
  • Փաշինյանն անուղղակիորեն հաստատեց, որ Գորիս-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ կա թաքուն կնքված առանձին հուշագիր:
  • Պատերազմի, հայրենազրկման վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Փաշինյանը կրկին թաքնվեց ժողովրդի ետևում: Բոլոր փաստարկներին ի պատասխան՝ նա հայտարարում էր, որ հունիսի 20-ի ընտրություններին, ժողովուրդ ընրել է իրեն և իր թիմին, հետևապես այդ բոլորն իմանալով, ժողովուրդը համաձայնել է իր դատավճռի հետ: Սյունեցիների ընտրությունը ևս օրինակ բերեց՝ պատասխանելով Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհների վերաբերյալ գաղտնի հուշագրի մասին հարցին:  
  • Փաշինյանը հունից դուրս եկավ Ալիևի հետ գործարքի մեջ մտնելու և 5 միլիարդի մասին հարցից: