կարևոր
7111 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-24 21:32

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի կապակցությամբ

«ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ:

Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ:

Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում»: