23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ազգային ժողովի 8-րդ գումարման նիստում այսօր Խորհրդարանը լսում էր Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը: Խորհրդարանում էին Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամները: Վաղ առավոտից Խորհրդարանի շենքն ամբողջությամբ շրջապատված էր ոստիկանական ուժերով: Խիստ հսկողություն էր նաեւ շենքի ներսում:
Մոտ երեք ժամ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա հինգ տարվա Կառավարության գործունեության իշխանական տեսլականը: Երբ հերթը հասավ հարցուպատասխանին, իրավիճակը լարվեց. քպական պատգամավորները կրկին հանգիստ չընդունեցին Փաշինյանի հասցեին արված որակումները: Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս մի քանի անգամ կրկնեց՝ այդ անձնավորությունը:
Կրքերը սկսեցին թեժանալ, տեղից արձագանքեցին իշխանական պատգամավորները: Ալեն Սիմոնյանը, ինչպես նախորդ նիստերին, կրկին որոշեց, ձայնից զրկել Մկրտչյանին: Խոսելու իրավունքից զրկվելով՝ Աննա Մկրտչյանը թղթի վրա գրեց կապիտուլյանտ բառը, դրեց իր առջեւն ու շարունակեց նստել: Կրքերն էլ ավելի թեժացան, երբ ի պատասխան Տիգրան Աբրահամյանի հարցի՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Աննա Մկրտչյանին ուղղված իրենց ձեւակերպումներում իշխանական պատգամավորներները դեռ մի բան էլ մեղմ են գտնվել:
Փաշինյանի խոսքից ոգևորված՝ քպականներն առավել ակտիվացան, ԱԺ նախագահն էլ դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ դուրս տանելու պատգամավորին: Նախ Տիգրան Աբրահամյանը, հետո ընդդիմադիր մյուս պատգամավորները պատնեշ կազմեցին՝ թույլ չտալով, որ ՊՊԾ աշխատակիցները մոտենան կին պատգամավորին: Այսքանը տեսավ հեռուստադիտողը, հետո հայտարավեց ընդմիջում, ուղիղ եթերն անջատվեց, լրագրողներին հեռացրին օթյակից: Այն ինչ տեսնում եք ձեր էկրաններին, ընդդիմադիր պատգամավորներն են նկարել:
Հեռուստադիտողը չտեսավ նաև, որ ՊՊԾ աշխատակիցներն այդ պահին անմիջապես դուրս հանեցին Փաշինյանին, իսկ դահլիճում շարունակ հնչում էին՝ նիկոլ դավաճան, հողատու, կապիտուլյանտ արտահայտությունները:
ՊՊԾ աշխատակիցները հարվածել են Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, պատռել նրա վերնաշապիկը, Աննա Մկրտչյանն էլ հարվածներ է ստացել մարմնի տարբեր հատվածներին: Նրան բժշկական օգնություն ցուցաբերելու համար Խորհրդարան էին ժամանել շտապօգնության աշխատակիցները:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։