կարևոր
1501 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-24 19:26

Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս ԱԺ ազատազրկմանը. ինչի՞ց եք վախենում, վախ չափելու բազմաթիվ ձևեր կան. Աղվան Վարդանյան

«Երեկ առավոտյան եկել էի Ազգային ժողով, Դեմիրճյան փողոցը խաղաղ-խաղաղ էր, ԱԺ տարածքը նույնպես, շենքի ներսում ևս, դարպասների մոտ առավելագույնը մեկ-որկու ոստիկան կար:

Այսօր պատկերը բոլորովին այլ էր՝ 100-ավոր ոստիկաններ, 100-ավոր զինվորներ, ամեն քայլափոխի ավտոմատավորներ, ՊՊԾ ամբողջ ղեկավարությունը «եխիտնի» հայացքներով: Ի՞նչն էր տարբերությունը, երեկ դուք չկայիք, այսօր կարծեմ այստեղ եք, սա ի՞նչ թատրոն է, ինչի՞ց եք վախենում: Վախ չափելու բազմաթիվ ձևեր կան:

ԱԺ դարպասները բացել էիք, ԱԺ-ի տարածքը իբր վերադարձրել քաղաքացիներին, ի՞նչ է փոխվել: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այսօր այս դահլիճում, իրոք հանցագործություն է, անօրինականություն է:

Այսօր ասում եք՝ գյուղացին որպես քաղաքացի ազատագրվել է, ենթադրում եմ, որ քաղաքացին էլ որպես քաղաքացի ազատագրվել է, բայց Ազգային ժողովը որպես պետական ինստիտուտ իմ տպավորությամբ փաստացի ազատազրկվել է, պատգամավորներով, լրագրողներով: Ի՞նչ եք մտածում, ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս ԱԺ ազատազրկմանը, այս կապիկությանը»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հարցն ուղղելով Նիկոլ Փաշինյանին: 

Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով: