կարևոր
3874 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 18:32

Ալիևի հետ գործարքի մեջ մտնելու և 5 միլիարդի մասին հարցը հունից հանեց Փաշինյանին

Այնպես չէ, որ դուք ունեք պատշաճ մասնագիտությունը՝ սպառիչ պատասխան տալու: Դուք չեք կարող ասել, թե Աժ կանոնակարգ օրենքը ՊՊԾ-ին ինչ լիազորություններ է վերապահում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վադևանյանը նախ պատասխանեց Փաշինյանի այն քաջալերող հայտարարարությանը, թե այսօր ԱԺ-ում կին պատգամավորի նկատմամբ բռնի ուժ գործադրած ՊՊԾ աշխատակիցները օրենքի շրջանակում են գործել:

«Ես կարող եմ ասել, որ ՊՊԾ-ին նման լիազորություն՝ պատգամավորին քաշքշելու, պատահական, թե՝ ոչ պատահական, վենաշապիկը ճղելու, չի նախատեսում ոչ մի օրենք»,- նշեց Վարդևանյանը և հարց ուղղեց Փաշինյանին: 

«Հարցս հենց կոնկրետ ուզում եմ ուղղել դեկտեմբերի 12-ին հրապարակված մի ձայնագրության վերաբերյալ, որը Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի խոսակցության մասին է: Պատասխանից էլ կպարզենք՝ Դուք տեղյակ եք այդ խոսակցությունից, թե՝ ոչ:

Արամ Վարդևանյանը հարց ուղղելիս հիշատակեց Արցախի նախագահի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս ասում էր, որ զորք է պահանջում Հայաստանից, բայց չեն տրամադրում: Պատգամավորը հարցրեց, թե արդյոք Փաշինյանը հարցաքննվել է այս գործով:

Հարցին պատասխանելիս՝ Փաշինյանը վրդովվեց, ասաց, որ ձայնագրությունից տեղյակ չէ, չի հարցաքննվել, բայց հանգամանքներից տեղյակ է:  

«Եւ նաև նոյեմբերի իննի հայտարարությունը ստորագրվել է այդ հանգամանքները հաշվի առնելով....Ինչ վերաբերում է նրան, թե եղել եմ նախաքննության մարմնում, թե՝ ոչ՝ ոչ, ապա՝ չեմ եղել: Ես եղել եմ ամենամեծ նախաքննության մարմնում, կանգնել եմ ժողովրդի առաջ, և ժողովուրդն իր դատն արել է, իր դատավճիռը կայացրել է: Դուք ստիպված եք էդ դատավճռի հետ հաշվի նստել և համակերպվել»,- ասաց Փաշինյանը:

Վարդևանյանը հակադարձեց` տրամաբանություն չի տեսնում այն հարցում, թե ինչպես է իրավական բնույթի հարցերին պատասխանում Փաշինյանը: «Ես իհարկե ևս մեկ անգամ կասեմ. ժողովուրդը դատավճիռ չի կարող կայացնել, ժողովուրդը կարող է գնահատական տալ ընտրությունների միջոցով, բայց դրա համար կա նաև Սահամանադրություն, որով սահմանված է՝ պետական իշխանությունները իրարից անկախ են: Կան դատարաններ:

Ձեր ասածով ստացվում է, որ միջազգային հանցագործություններ գործած Հիտլերրը, եթե վերընտրվեր, ինքը ոչ մի բանի համար պիտի չդատվեր: Այսպիսի տրամաբանություն իրավաբանությունում չկա:

Առիթից օգտվելով հարցնեմ, մի քանի անգամ ընդգծեցիք գաղտնի, ոչ գաղտնի հանգամանքը: Կարծում եմ դրա վերաբերյալ էլ եք տեղյակ, որ քրեական գործ կա հարուցված: Նշվում է, որ ուղիղ օպերատիվ կապ կար Հայաստանի, կոնկրետ Ձեր և թշնամի Ալիևի միջև, որի շրջանակներում 5 միլարդից էիք խոսում: Այդ մասին էլ խոսեք»:

5 միլիարդի մասին հարցը հունից հանեց Փաշինյանին: