կարևոր
2125 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-24 18:21

Փաշինյանը մի քանի անգամ քաջալերեց և շնորհակալություն հայտնեց կին պատգամավորի նկատմամբ բռնի ուժ կիրառած ՊՊԾ-ի աշխատակիցներին

Փաշինյանը մի քանի անգամ քաջալերեց և շնորհակալություն հայտնեց կին պատգամավորի նկատմամբ բռնի ուժ կիրառած ՊՊԾ-ի աշխատակիցներին

«Ես ուզում եմ քաջալերել նրանց շարունակել պահպանել ԱԺ բնականոն գործունեությունը ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան և ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար։ Նրանք չեն կարող ուղղակի իմ հրամանի վրայով անցնել»,- ասաց Փաշինյանը։

Սա արձագանքն էր Արծվիկ Մինասյանի այն հայտաարրությանը, որ ԱԺ-ում տեղի է ունեցել հանցագործություն, որը որը սադրեց ելույթ ունեցողը և նիստը վարողն՝ ուղիղ ցուցումով։

«Դա պետք է ընդունել, որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում»,- դիմելով ԱԺ ամբիոնի մոտ կանգնած Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա նկատեց, որ ՊՊԾ հրամանատարի՝ Սարգիս Հովհաննիսյանի կողմից բռնի ուժի կիրառվել է նաև այսօր առավոտյան լրագրողների նկատմամբ։