18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ես նույնպես համաձայն եմ, որ հայտարարություները պետք է լինեն պատասխանատու և որ արտաքին քաղաքականության տարրերը չպետք է կիրառել ներքին քաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս մասին ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում ներառված է նաև Արցախի դեօկուպացիայի մասին խոստումը: Կառավարության ծրագրում այդ դրույթը բացակայում է:
«Կառավարության ձեր նախորդ ծրագրում՝ 2019 թվականի, դուք նշել էիք, որ Կառավարության առաջնահերթություններից մեկը Հայաստան և Արցախ ներդրումների ներգրավումն է լինելու: Այս ծրագրում ներդրումների ներգրավման որևէ դրույթ չկա: Հիմնականում խոսեցիք սոցիալական աջակցության մասին, որոնց գումարները համարժեք են այն գումարներին, որոնք հանգանակել էին Հայաստան համակայկական հիմնադրամի միջոցներով»,-ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ, համաձայն Հետք պարբերականի հրապարակուման, Քարվաճառում ամենամեծ ներդրողը եղել է ՀՅԴ-ն. Քարվաճառում կառուցվում էր նոր քաղաք՝ Նոր Սիդնեյ անունով:
«Դուք պարբերաբար հիշատակում եք 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքը, դրան մանրամասն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը: Գոնե ինձ հայտնի չէ որևէ դեպք, որ որևէ երկու պետություն արտաքին սահմանները ճշտում են որևէ երկրի ներքին օրենսդրությամբ: Դուք էլ կհամաձայնեք, որ Էլզասը և Լորանը հիմա Ֆրանսիայում են ոչ թե, որովհետև Ֆրանսիան այդ տարածքը ներառել է իր վարչական սահմանների մեջ: Ամեն դեպքում դուք հավանաբար այլ մոտեցում ունեք, քան աշխարհում կիրառվում է:
2018 թվականից դուք կառավարության ղեկավար եք եղել և Տարածքային կառավարման նախարարությունը ձեր կուսակցության պատասխանատվության տակ է: Ինչո՞ւ չնախաձեռնեցիք այդ օրենքի փոփոխությունը, եթե գտնում էիք, որ սահմանները վերջիվերջո ճշտվելու են Հայաստանի ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքի հիման վրա:
Փաշինյանը նշեց, որ նախընտրական ծրագրում կարելի է մի բան գրել և հետո դա չիրականացնել Կառավարություն ձևավոորելուց հետո:
«Դուք կարծիք հայտնեցիք օրենքի ընդունման շարժառիթների մասին: Դա կարծիք է, որը գոյության իրավուքն ունի: Դուք Հայասատնի և Ադրբեջանի դիրքորոշումների վերաբերյալ համեմատություն արեցիք: Այստեղ մի էական նյուանս կա. Ադրբեջանում 1992 կամ 1993 թվականից նույն ալիևների կլանն է գերիշխում և այնտեղ կարծիքների փոփոխության մասին խոսելը, կարծում եմ, այդքան էլ իրատեսական չի: Հայաստանում իշխանություններ են փոխվում. երբ դուք եկաք իշխանության, նաև խոստում ունեիք փոխել այն սխալները, որոնք նախկինում կատարվել են: Եթե դուք համարում եք, որ այդ վարչատարածքային բաժանման մասին օրենքը եղել է սխալ, ինչու քայլ չձեռնարկեցիք այդ սխալը ուղղելու ուղղությամբ»,-ասաց Խաչատրյանը:
Շեշտենք, որ բոլոր պատասխաններում Փաշինյանը նշում է, որ ժողովուրդն է իրեն ընտրել և ինքն իրականացնում է ժողովրդի կամքը: Այս դեպքում, կրկին հակասելով իր ելույթին, Փաշինյանը խուսանավեց, թե սխալ են իրեն հասկացել, և Վարչական բաժանման մասին օրենքով չէ, որ սահմանները պետք է գծվեն: Այնինչ մի քանի րոպե առաջ բարձրագոչում էր, թե եթե նախկիններն այդ օրենքն ընդունած չլինեին, այսօր ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքում չէին լինի և հավակնություններ չէին ունենա մեր երկրի տարածքների նկատմամբ: