կարևոր
3628 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-24 17:42

Փաշինյանի համար ամենամեծ վիրավորանքը կապիտուլյանտ բառն է. Վանեցյան

Փաշինյանի համար ամենամեծ վիրավորանքը կապիտուլյանտ բառն է. Վանեցյան

«Ամբողջ պատասխանատվությունն այս իրավիճակի կրում են իշխանությունները։ Դուք ականատես եղաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հրահրեց, նրա ուղիղ հրահանգով սկսվեց այս իրավիճակը։ Երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցեց, ասեց՝ անթույլատրելի է նման վարքագիծը պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ, Փաշինյանն ասաց՝ կարծում է, շատ մեղմ են արձագանքել և պետք էր ավելի կոպիտ արձագանք, և մեկ հրահանգով հարձակում սկսեց մեր երիտասարդ պատգամավորի նկատմամբ, ով որևէ սխալ բան չէր ասել»,- այսպես որակեց ԱԺ-ում տեղի ունեցածն ու պետական ծառայության աշխատակիցների պահվածքը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նկատեց, պարզվում է, Փաշինյանի համար ամենամեծ վիրավորանքը «կապիտուլյանտ» բառն է։

«Գաղտագողի կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրող մարդը  եթե կապիտուլյանտ չի, ի՞նչ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր պատգամավոր գործում է իր ոճով, Աննա Մկրտչյանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է, և նա չի գործում անկախ։

Վանեցյանը հայտնեց, որ իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել, այս իշխանությունները տապալել են երկրի անվտանգային համակարգը, կոտրել են ազգի հաղթանակած ոգին, ուշ թե շուտ պատասխան են տալու։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ԱԺ-ում կատարվածի վերաբերյալ արդեն իսկ ահազանգ է եղել ոստիկանություն, ներկայացվել է հաղորդում։