կարևոր
14074 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-24 17:22

Ձեզ նվեր, հնարավորություն․ բառացի կրկնեք, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից. Քրիստինե Վարդանյան

Ձեզ նվեր, հնարավորություն․ բառացի կրկնեք, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից. Քրիստինե Վարդանյան

Գիտեք ես տարբեր վերաբերմունք եմ ունեցել Հայաստանի տարբեր ղեկավարների նկատմամբ, բայց էս տիեզերական մասշտաբի զգացողությունն առաջին անգամ եմ զգում: Հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Երբ դուք խոսում էիք գյուղատնտեսությունից շուրջ 30 րոպե, ես մտովի խնդրում էի, որ շարունակեք խոսել գյուղատնտեսությունից թեպետ դուք կապ չունեք այդ ոլորտի հետ, որ Արցախից, անվտագությունից, բանակից չխոսեք, որովհետև ամեն անգամ նոր սպառնալիքներ եք ստեղծում մեր բոլորի համար այդ թեմաներին անդրադառնալով»:

Պատգամավորը ասաց,որ հարց տալն անշնորհակալ գործ է, որովհետև եթե այլ մարդ լիներ ձեր փոխարեն, իհարկե, պիտի խոսեինք կրթության ֆինանսավորումից, պատերազմի  հետևանքների վերականգնումից, բայց ձեր դեպքում՝ մենք մի առաքելություն ունենք, ցույց տալ մարդկանց՝ ձեր գործը և խոսքը իրար հակադիր լինելը: Դրա համար ես հարց չեմ տա, ես կխնդրեմ,որր դուք լսեք 2016թ.-ի ձեր հայտարարությունը, որտեղ ասվում է,թե երբեք խոսք չի կարող գնալ փոխզիջումների մասին:

«Ռազմական հռետորաբանության մթնոլորտում խոսել փոխզիջման մասին կապիտուլյացիա՞ է, ըստ ձեզ, ուրեմն ի՞նչ էր նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որ դուք ստորագրեցիք թաքուն, և ո՞վ եք դուք այդ դեպքում, որ ստորագրեցիք այդ փաստաթուղթը: 

Փաշինայնը կրկին մեվաղորներին նախկինների մեջ գտավ: 

Վարդանյանն արձագաքեց՝ նախկինների օրոք մենք հայրենիք ունեինք, թեկուզ առանց լավ ասֆալտի: 

«Վերջին անգամ ե՞րբ եք եղել այն տարածքներում, որոնք հանձնվել են ու ի՞նչ եք զգացել: Ասեմ՝ շատ կարճ ժամանակ առաջ ենք եղել այդ հայրենիքում՝ տեսել ենք հայրենիք ու հայեր,ադրբեջանական դրոշ  չի եղել ու կապ չունի, որ էտ հայրենիքում ասֆալտ չի եղել, հայրենիքն է եղել, էն տղեքն են եղել, որոնք պահել են էտ հայրենիքը:

Այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո ինչ ասես ասել եք, որ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, փորձել եք արդարացնել հողերի հանձնումը, հիմա այստեղ կասե՞ք, կկրնե՞ք, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից: Ձեզ մի հնարավորություն, կարող եք ընկալել, որպես նվեր կասե՞ք, որ Շուշին ու Հադրութը ժամանակավորապես օկուպացված են Ադրբեջանի կողմից»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:

Փաշինյանը հրաժարվեց ասել, որ Շուշին և Հադրութը ժամակավորապես օկուպացված են Ադրբեջանի կողմից, պատգամավորի ելույթն էլ որակեց որպես ռազմահայրենասիրական ճառ: