կարևոր
2050 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-24 17:12

Եթե հետևողականորեն խորշում եք դավաճան, հողատու բառերից, արդյոք ի՞նչ անվանում կտաք այս գործողություններին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին

Եթե հետևողականորեն խորշում եք դավաճան, հողատու բառերից, արդյոք ի՞նչ անվանում կտաք այս գործողություններին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին

Նախորդ նիստի ժամանակ տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեց ելույթ ունեցողը և նիստը վարողը՝ ուղիղ ցուցումով և սա պետք է ընդունվի որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում: Ընդ որում բռնի ուժի գործադրումը ՊՊԾ հրամանատարի կողմից Սարգիս Հովհաննիսյան անուն ազգանունով: Նման բռնություն է կիրառվել նաև առավոտյան՝ լրագրողների նկատմամբ: Այս մասին ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով պատերազմի հետևանքների Մինասյանը նշեց.

«Նոյեմբերի 9-ից հետո հանրային լայն շրջանակներում ձեր գործունեությանը տրվում են գնահատականներ, որոնք քաղաքական բաղադրիչ ունենլով հանդերձ պարունակում են կոնկրետ քրեաիրավական որակումներ: Մասնավորապես տեղի ունեցած իրադարձությունները արձանագրում են, որ դուք օժանդակություն եք ցուցաբերում մեր թշնամիներին՝ ադրբեջանական և թուրքական պետություններին: Կազմալուծել եք ներքին ու արտաքին անվտանգությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգը: Վարել եք գաղտնի բանակցություններ, երկիրը ներքաշել եք պատերազմի մեջ: Չարաշահելով ձեր լիազորություները, ձեզ եք վերագրել գերագույն հրամանատրի գործառույթներ: Ունեցել եք բանավոր և գրավոր պայմանավորվածություններ, որի արդյունում հազարավոր կորուստներ ունենք: Ունենք հազարավոր քառաքուկսի կիլոմետր տարածքների կորուստներ»,-նշեց պատգամավորը:

Նա արձանագրեց, որ այս ամենը քրեական օրենսգրքում ներկայացվում է, որպես վնասարարություն, պետական գաղտնիքի հրապարակում, պաշտոնական լիազորությունների անցում կամ չարաշահում և ի վերջո պետական դավաճանություն:

«Եթե դուք հետևողականորեն խորշում եք դավաճան, հողատու բառերից, արդյոք ինչ անվանում կտաք այս գործողություններին: Հաշվի առնելով, որ գլխավոր դատախազությունը հրաժարվում է առևերույթ այս հանցագործության վերաբերյլ հարցուցված քրեական գործերից, արդյոք դուք պատրաստ եք հետևողական լինել և դավաճանության հոդվածով քրեական գործի շրջանականերում ներգրավվել այս գործի քննությանը:

Փաշինյանը նշեց, որ ինքը հետևել է ՊՊԾ-ի գործողություններին և քաջալերում է նրանց գարծոլաոճը և կոչ է անում շարունակել այդպես:

Մինասյանը արձանագրեց, որ հացագործությունը հենց Փաշինյանի ցուցումով է տեղի ունեցել, և քանի որ իշխանությունը հավերժ չի, պատասխանատվությունը վրա է հասնելու:

«Կա կոնկրետ լուծման տարբերակ՝ դավաճանության հոդվածով քրեական գործի հարուցում և դրա շրջանակներում գործի մանրամասն քննություն, որը որևէ ձևով չի կարող փոխարինվել քննիչ հանձնաժողովով»,-նշեց Մինասյանը: