կարևոր
1423 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 16:44

ԱԺ դահլիճում տեղի ունեցածը հանցագործություն է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված. Արծվիկ Մինասյան

ԱԺ դահլիճում տեղի ունեցածը հանցագործություն է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված. Արծվիկ Մինասյան

Պետական պահպանության ծառայության պետը հանցագործություն է կատարել՝ ոչ միայն ցուցումներ տալով, այլ նաեւ անմիջականորեն ներգրավվելով անհամաչափ ուժի կիրառման մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Անհամաչափ ուժ կիրառելով եւ անվայելուչ պահվածքով՝ փորձում էին Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հանել, ինչին ընդդիմացա ես՝ բարձրաձայնելով որ նախ ընդիմջում է հայտարարված, եւ, որ պատգամավորը կիրառված միջոցը կամավոր կկատարի, սակայն նրանք ոչ միայն չդարեցրեցին, այլ նաեւ հարձակվեցին ինձ վրա։

Ինձ հարվածել են ՊՊԾ պետը եւ մի շարք աշխատակիցներ։ Պատռվել է վերնաշապիկս, հարված եմ ստացել ճակատիս, ոտքերիս։ Սա պետք է ընդունվի որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին։ Սրանք բոլորը վկայությունն են այն բանի, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- նշեց Մինասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը։

Նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր, երբ Աննա Մկրտչյանի բարձրախոսն անջատել էին «կապիտուլյանտ» բառն օգտագործելու համար։ Մկրտչյանին արձագանքել էին իշխող խմբակցության որոշ պատգամավորներ, որոնց արձագանքելուց հետո Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները դուրս էին հրավիրել նիստերի դահլիճից։ Այդ ընթացքում պատգամավորների միջեւ սկսվել էր վիճաբանություն եւ ծեծկռտուք»։