Առանց իրավիճակի վերլուծության ծրագրի քննարկում չի լինում, ինձ թվում է աքսիոմատիկ ճշմարտությամբ ընդունում եք սա և, հետևաբար, ես ուզում եմ հարցիս մեջ անդրադառնալ իմ գործընկերոջ՝ Արթուր Ղազինյանի հարցին և հիշեցնել 44-օրյա պատերազմի՝ նոյեբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո հանրության մեջ տարածված կարծիքի մասին «խեղճ հարիֆն ի՞նչ անի, պարտությունն իր գրպանն են գցել»: Այս մասին հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։
Պատգամավորը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք նա ընդունու՞մ է այդ մոտեցումը, «եթե՝ այո, ապա ե՞րբ հասկացաք, որ ձեր գրպանում պարտության փաստաթղթեր են գցել և երբ որ հասկացաք՝ ինչո՞ւ հանրությանը չներկայացրեցիք, ինչո՞ւ հանրությունը տեղյակ չեղավ, եթե՝ ոչ, ապա ընդունո"ւմ եք, որ դուք այն իշխանությունն եք, որ մեր երկիրը տարաք պարտության և թիվ մեկ մեղավորը ու պատասխանատուն դուք եք, բացատրեք, թե ինչ արժանապատվությամբ եք կարողանում շարունակել իշխանությունը:
Փաշինյանի պատասխանից հետ պատգամավորը ասաց. «Փաստորեն դուք արձագանքեցիք իմ ոչ-ով գնացող պատասխանի ճյուղին՝ ոչ դուք չեք ընդունում այդ մոտեցումը, այլ` դուք պատասխանատու և մեղավոր եք»:
Պանգամավորը հիշեցրեց, որ 2018թ -ին հենց նրա հարցի ժամանակ Փաշինյանը, որպես «միամիտ իջևանցի» ներկայանալով, ասել էր, որ եթե Արցախի հարցը լուծելիս լինի, կգնա ու հանրությանը կհարցնի ինչ անել և ինչպես լուծել այդ հարցը: