Դատապարտում եմ այն ինչ տեղի ունեցավ այս դահլիճում: Այդ ամենը զարհուրելի ու զազրելի մի տեսարան էր, երբ որ ռազմական, զինվորական համազգեստով մի քանի տասնյակ մարդ ուղղակի հարձակվել էին մի աղջկա վրա և փորձում էին հեռացնել: Այս ամենը հային և առավել ևս տղամարդուն ոչ վայել վարքագիծ էր: Այս մասին Աժ-ում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Դա տեղի ունեցավ հիմանական զեկուցողի արտահայտությունից հետո, որ «քիչ են անում, շատ պետքա անեն»: Դա ես համարում եմ սարդրանք: Այն հռչակում եմ որպես հրաման՝ անցնելու գործողությունների»,-նշեց պատգամավորը:
Փաշինյանին նա դիմեց Դուքով, քանի որ, ըստ Ղազինյանի, իրենց առաջին շփումն է, և դիմում է Դուք-ով, որը կապ չունի Փաշինյանի անձի հետ, այն կապ ունի նրան ձայն տված քաղաքացիների և զբաղեցրած պաշտոնին նկատմամաբ հարգանքով:
«Վերջին 10 ամսվա ընթացքում Ձեր կողմնակիցները, քարոզչամեքենան, ֆեյքային ֆաբրիկաները տարածում են մի այսպիսի թեզ, որը բառացի մեջբերում եմ՝ «Խեղճ Նիկոլն ինչ աներ նախկինները Արցախը ծախել էին, հարիֆի գլխին ջարդվեց»:
Ես համաձայն չեմ այս ձևակերպման հետ: Ձեր գլխին ոչինչ չի ջարդվել: Ամեն բան արվել է կազմակերպված, ծրագրավորված և հասել նպատակին և հիմա գտնվում է ընթացքի մեջ:
Ընդամենը ուզում եմ ավելացնել՝ դուք անուղղակի կերպով հաստատեցիք, որ Ձեր գլխին ոչինչ չի կոտրվել և դուք ունեիք հնարավորություն կանխելու այն, ինչ տեղի ունեցավ:
Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին՝ պետական դավաճանության: Դատախազությունն օրենքի խախտումով ընթացք չի տվել այդ քրեական գործի հարցմանը: Ներկայացվել է ևս 5 հաղորդում պետական դավաճանության մասին և էլի նույն սցենարն է: Դուք ունեիք հնարավորություն քրեական գործեր հարուցել, նախաքննություն իրականացնել, մերժել կամ հաստատել: Քաղաքական ցուցումով քրեական գործերի հարուցումը մերժվել է և օրենքի կոպտագույն խախտմամբ ուղարկվել է կցվելու հարցուցված քրեական գործին: Այնպես որ իմը համոզմունք է հիմնված կոնկրետ փաստերի վրա: Ինչ վերավերվում է հանձնաժողովին, ապա վստահ եղեք շատ բան կա բացահայտելու: