Պատկերացնենք երկիր, որտեղ առավոտյան հայտնի է դառնում, որ թշնամին պատերազմ է սկսել, իսկ երկրի ղեկավարն առաջին բաներից, որ անում է, ֆեյսբուքում բանաստեղծություն է հրապարակում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց Փաշինյանի ձախողումները, պահվածքը պատերազմի ընթացքում.
«Երկրում օրենքով ռազմական դրություն է հայտարարվում: Երկրի ղեկավարը ռազմական դրության այդ կանոնների սահմանափակումները խախտելով զինված ոժերի ռազմատեխնիկայի տեղաշարժի տեսանյութ է տարածում, երբ որ պաշտպանության նախարարության մամաուլի քարտուղարը ասում է՝ խելքի եկե՛ք անգրագետներ ռազմական տեխնիկայի տեղաշարժ չի կարելի նկարահանել: Դրանից հետո երևի խելքի են գցում ասելով՝ պարոն ղեկավար հեռացրու՛»,-ասաց պատգամավորը:
Մանուկյանը հիշեցրեց, որ Փաշինյանը եկել է խորհրդարան առանց պատրաստվելու և գրավոր տեքստի, երբ որ երկիրը պատերազմի մեջ է եղել և հասարակությանը, թշնամուն, միջազգային կառույցներին պետք է ուղերձներ հղվեր, նա բանավոր ելույթ է ունենում և հռետորաբանությամբ զբաղվում:
Խոսելով Կառավարության ծրագրի մասին՝ Գեղամ Մանուկյանը կարճ մեջբերում արեց. Պետական պահպանության ծառայությունը պետք է առանձնանա և ենթարկվի վարչապետին:
«Այսքան տարի՝ շուրջ երեք տասնամյակ, այդ պետական ծառայությունը բոլոր պետական պաշտոնյաների անվտանգությունն է ապահովվել: Ճիշտ է, երեք տարի է արևածաղկի նման անընդհատ փոխվում են պատասխանատուները, թիկնազորի անդամները. չեմ ուզում նրանց նեղացնել: Հիմա պատկերացրեք, որ այդ ՊՊԾ-ն իր հայտնի գեներալի կոչում ստացած հրամանատարով ենթարկվի ուղղակի միայն Նիկոլ Փաշինյանին. ինչքան քթեր կջարդվեն և ինչքան պատգամավորների գլուխներ կկոտրվեն»,-նշեց Մանուկյանը:
Արձագանքելով Փաշինյանին Մանուկյանը հավելեց, որ ինքը խոսում էր սեպտեմբերի 27-ի Հայաստանի վարչապետի գործողությունների մասին:
«Հոկտեմբերի 6-ին տեղադրվում է լուսանկար, ու ասվում է Արցախի զինված ուժերի բարձրագույն ղեկավարության հետ որոշում ենք կայացրել հակահարված հասցնելու: Հարգելի հայրենակից այդ լուսանկարում երևում են մարդիկ, որոնք իրավունք չունեն անգամ դռներից այն կողմ գտնվելու: Չեմ ուզում վիրավորել Հակոբ Սիմիդյանին, բայց ԱԺ պատգամավորը ինչ գործ ունի ռազմական օպերացիայի պլանավորման:
2 օր հետո նույն մարդը արդեն դավաճաններ է փնտրում արդեն Հայաստանում: Եվ այն ինչի մասին խոսվում էր այդպես էլ չապացուցվեց:
Հաջորդ օր հոկտեմբերի 7-ին ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում արդեն նկարագրում է ռազմական օպերացիան, թե ինչպես են հաջողում և ինչ են անում: Այդ ամենի արդյունքը փաստորեն ողբերգական եղավ մեր զինված ուժերի համար: Բայց տեսաք, էլի մեղավորը դուք եք սիրելի հայրենակիցներ, քանի որ ընտրել եք»,-նշեց Գեղամ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ մի անգամ էլ Փաշինյանը համավարակի ընթացքում ասել է՝ եթե Կառավարությունը վատ է աշխատում, ուրեմն ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է ընտրել:
Փաշինյանի արձագանք-պատասխանը, եթե ընդհանրացված ներկայացնենք, կրկին նույնն էր՝ ժողովուրդն է ընտրել: Ժովողուրդը այդ ամենը գիտեր, նոր փաստեր չեն, և ընտրել է կրկին: