կարևոր
940 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-24 15:15

«Թալիբան»-ի ղեկավարությունը մտադիր է Աֆղանստանը կառավարելու խորհուրդ ձեւավորել

«Թալիբան»-ի ղեկավարությունը մտադիր է Աֆղանստանը կառավարելու խորհուրդ ձեւավորել

«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը մտադիր է Աֆղանստանը կառավարելու խորհուրդ ձեւավորել ու կազմում ներառել 12 մարդ, այդ թվում՝ երկրի նախկին կառավարության որոշ անդամների:

Թալիբները ցանկանում են ստեղծել հնարավորինս ընդգրկուն կառավարություն՝ միջազգային հանրության կողմից ճանաչում ձեռք բերելու հնարավորությունները մեծացնելու համար: «Թալիբանը» նաեւ նախազգուշացրել է հետեւանքների մասին, եթե օտարերկրյա զորքերը մինչեւ վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը, լքած չլինեն երկիրը:

Այս պահին ամերիկյան զորքերը վերահսկում են Քաբուլի օդանավակայանը,որտեղից տարհանել էին մոտ 48 հազար մարդու:

Ահմադ Մասուդ կրտսերը հայտարարել է, որ Փանջշիրը չի հանձնի թալիբներին: Չնայած Տաջիկստանի հերքումին, Փանջշերից հայտնում են Տաջիկստանից ուղղաթիռների ակտիվ փոխադրումների մասին:

Այնուամենայնիվ, վերջին տեղեկություններով, «Թալիբանի» ուժերին հաջողվել է առաջ շարժվել Փանջշիրի նահանգի Փարիյան շրջանում: