կարևոր
409 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-24 14:23

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը կքննվի Սիսիանում

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը կքննվի Սիսիանում

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործը մակագրվել է դատավոր Գնել Գասպարյանին։

Գործը դատարան է մուտք արվել օգոստոսի 23-ին։

Նշենք, որ դատական առաջին նիստի օրը դեռ նշանակված չի։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով դատախազությունը հաստատել էր մեղադրական եզրակացությունը։ Քրեական գործը ուղարկվել էր դատարան։ 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։