կարևոր
574 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-24 14:10

Քաղաքապետարանը պնդում է, որ ֆիզիկայի գիտավանում շինարարության կասեցման լիազորություն չունի

Քաղաքապետարանը պնդում է, որ ֆիզիկայի գիտավանում շինարարության կասեցման լիազորություն չունի

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակիրճ տեղեկություն է ներկայացրել «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին:

  1. « Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին:
  2.  Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը:
  3.  Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթուլտվություն 2007 և 2012 թվականներին:
  4.  2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:
  5.  Քաղաքապետարանը կազմակերպել է հանրային լսում (նման ֆորմատով առաջին անգամ՝ վերջին առնվազն 20 տարվա մեջ):
  6.  Քաղաքապետը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը (գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է):
  7.  ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից:
  8.  2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:
  9.  Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը:
  10.  Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի»:

Հիշեցնենք, որ երեկ բնակիչները խաղաղ ակցիա են իրականացրել քաղաքապետարանի դիմաց և հանդիպել ներկայացուցչի հետ:

Նշենք, որ բնակիչները տևական ժամանակ է, ինչ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ։ Բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել ընդդեմ շինարարության, որի ժամանակ քաշքշուկ ու բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև․ եղել են նաև բերման ենթարկվածներ։