27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ազգային Ժողովի 8-րդ գումարման նիստերն առանց միջադեպի չեն անցնում: Այսօրվանը եւս բացառություն չէ: Մինչ Փաշինյանը կխոսեր առաջիկա հինգ տարվա ընթացքում իր ու թիմի անելիքներից, «Պատիվ ունեմ» պատգամավորները հեռացան դահլիճից: Խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ կվերադառնան հարցերը բարձաձայնելու և հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։ «Կգանք կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձաձայնելու համար»:
«Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը ևս նիստերի դահլիճում չէին: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը ծրագրի ներկայացման ընթացքում մնալու է ԱԺ դահլիճում, օգտվելու է հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իր իրավունքից՝ «նպատակ ունենալով բացահայտելու խմբակի կատարած ու պլանավորած հանցանքները մեր պետության ու ժողովրդի դեմ»:
Ծրագիր կապ չունի մեր իրականության հետ, նախորդ՝ 2019-ի ծրագրի նման, թղթի վրա մի բան է գրված, կյանքում այլ բան է արվում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը և հավելեց. «Մենք անցնող ամիսներին ասել ենք և հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան, բայց այս ծրագրի քննարկամանը մասնակցելու ենք, որ ամբողջովին քողազերծենք այն»,- հայտարարեց Մանուկյանը:
Մանրամասնում է՝ Անահիտ Հովհաննիսյանը: