կարևոր
1255 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-24 12:42

Լիլիթ Մակունցի եղբայրը նշանակվել է փոխվարչապետի օգնական

Լիլիթ Մակունցի եղբայրը նշանակվել է փոխվարչապետի օգնական

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ Վահե Մակունցը նշանակվել է իր օգնական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»,-նշված է որոշման մեջ։

Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ Վահե Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ գրանցված է նույն հասցեում (եղբայրն է):

Հիշեցնենք, որ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել օգոստոսի 2-ին։ Սակայն ԱՄՆ-ում Մակունցը լավ ընդունելության չի արժանացել համայնքի կողմից:

Նշենք, որ 7-րդ գումարն Ազգային Ժողովում նա ղեկավարում էր «Իմ քայլը» խմբակցությունը: