կարևոր
1876 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 12:21

Ի՞նչ է ասում կապիտուլյացիոն ծրագիրը և ինքը՝ կապիտուլյանտը ԱԺ ելույթում. Արտակ Զաքարյան

Ի՞նչ է ասում կապիտուլյացիոն ծրագիրը և ինքը՝ կապիտուլյանտը ԱԺ ելույթում. Արտակ Զաքարյան

Ի՞նչ է ասում կապիտուլյացիոն ծրագիրը և ինքը՝ կապիտուլյանտը ԱԺ ելույթում: Այս մասին գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Ըստ կապիտուլյանտի.

1. Հայ ժողովրդի մի հատվածը ևս կապիտուլյանտ է, որովհետև քվեարկել է ծնկաչոք խաղաղություն մուրալու թուրքամետ ՔՊ ծրագրին։

2. Հայաստանը (ՔՊ-Նիկոլ) պատրաստ է իր «ահռելի տարածքների» որոշ սահմանամերձ հատվածներ սիրով զիջել ադրբեջանին։

3. Թուրքիայի և ազերների հետ ուզենք-չուզենք պետք է լավ լինենք, պետք է բաթումիզացնենք մեր երկիրը, պետք է լուռ կատարենք նրանց պահանջերը, այլապես նրանք մեզ կսպանեն որպես թշնամի։ Իսկ որպես բարեկամ՝ գուցեև միանգամից չսպանեն մեզ, այլ բավարարվեն մեզ մեր երկրից վռնդելով։

4. Կոմունիկացիաների բացումը թեկուզ մեծ ռիսկեր է պարունակում, բայց այլընտրանք չունենք, պետք է թողնենք թուրքերն ու ադրբեջանցիք անցուդարձ անեն մեր երկրով։ Մենք էլ իրենց տարածքով գնանք Իրան և ՌԴ (սա զավեշտ է, որովհետև դա ոչինչ չի տալու հայ բիզնեսին)։

5. Արցախի ճակատագիրը և վերջնական կարգավիճակը թուրքամետ ՔՊ-ին այլևս չի հետաքրքրում։ Եթե ԵԱՀԿ ՄԽ ցանկություն ունի, թող ինքը զբաղվի (այլապես կապիտուլյանտը գոնե կցկտուր կխոսեր իր դիրքերոշման մասին՝ նշելով ՀՀ պահանջը Արցախի հարցում)։

6. Հայաստանի և Արցախի անվտանգության պատասխանատվությունը ռուսների վրա է։ Նույնիսկ Արցախում և Հայաստանի սահմաններին մեր զինվորների գերևարման մեղքը ռուսական խաղաղապահներին է։

7. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը միջազգային հանրության գործն է։

8. ԵՄ- ն խոստացել է փող տա, որ գործ անենք՝ հետևաբար արևելյան գործընկերությունը լավ բան է։

Մնացածը պարզ արտագրություն էր նախորդ բոլոր կառավարությունների ծրագրերից։

Մարդկանց խաբելու և թոզ փչելու հերթական թատրոնն է ԱԺ ում։

Իսկ կարո՞ղ է կապիտուլյացիոն կառավարությությունը խոսել նախորդ երեք տարիների իր ձեռքբերումների մասին։ Կա՞ թեկուզ մեկ ծրագիր, թեկուզ չնչին առաջընթաց, որը պրոթուրքական ՔՊ-ի շնորհիվ է իրականացվել։

Համազգային Ողբերգության հեղինակների ելույթները լսելն ու վերլուծելը՝ ևս ողբերգություն է»։