կարևոր
1426 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-24 12:33

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք

Օգոստոսի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 777 մարդ, մահացել է 60 վարակակիր:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 523 022, այստեղից ապաքինվել է 458 265 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 891:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 288 փորձարկում, այդ թվում 35 185-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 103-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 12.53% է, վերջին 14 օրվանը՝ 10,93%, վերջին 7 օրվանը՝ 10.72%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 010 096 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 30 067 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 116 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 410 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 320 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: