կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 11:43

ԱԺ-ում բողոքի ակցիա են անում նաև լրագրողները. ՖՈՏՈՇԱՐՔ

ԱԺ-ում բողոքի ակցիա են անում նաև լրագրողները. ՖՈՏՈՇԱՐՔ

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ նաև լրագրողներն են բողոքի ակցիա իրականացրել: Նրանց բողոքը ընդդեմ ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումների է:

Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստում ընդունել էր որոշում, ըստ որի լրագրողների իրավունքները սահմանափակվում էին: Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը պետք է իրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում:

Ակցիայի ընթացքում արագ օթյակ մտան պետական ծառայության  աշխատակիցները՝ փորձելով խոչընդոտել լրագրողների ակցիան։ Լրագրողները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԱԺ տեղաշարժի սահմանափակումները վերացնելու օրակարգով: 

Այսօր Կառավարությունը Խորհրդարանին է ներկայացնում 2021-2026 գործունեության ծրագիրը:

Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ օգտվելու են հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իրենց իրավունքից՝ «նպատակ ունենալով բացահայտելու իշխանական խմբակի կատարած ու պլանավորած հանցանքները մեր պետության ու ժողովրդի դեմ։ 

«Մենք անցնող ամիսներին ասել ենք և հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան, բայց այս ծրագրի քննարկամանը մասնակցելու ենք, որ ամբողջովին քողազերծենք այն»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Աժ նիստերի դահլիճ կվերադառնանք մեր հարցերը բարձաձայնելու և հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։ Կգանք կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձաձայնելու համար», - նշեց Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։