կարևոր
2125 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-24 10:37

«Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի

«Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի

«Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Այս մասին նսիտի մեկնարկին հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Աժ նիստերի դահլիճ կվերադառնանք մեր հարցերը բարձաձայնելու և հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։ Կգանք կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձաձայնելու համար», -նշեց Արթուր Վանեցյանը։

Իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կմնան դահլիճում ու կօգտվեն հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իրենց իրավունքից: 

Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը։