կարևոր
1666 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 10:27

Պահանջում ենք Ազգային ժողով գա Գլխավոր դատախազը եւ բացատրություն տա. Սեյրան Օհանյան

Պահանջում ենք Ազգային ժողով գա Գլխավոր դատախազը եւ բացատրություն տա. Սեյրան Օհանյան

Երեկ քաղաքական իշխանությունների կողմից կալանավորվեց մեր գործընկեր, պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի կողմից այս ապօրինի որոշումը հակասում է Սահմանադրությանը և քրեական գործերի դատաքննության ձևավորված պրակտիկային։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին եւ խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունն ու խոսքը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու՝ իշխանությունների հանցավոր վարքագիծը։ Մեր ամբողջական աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ապօրինի հետապնդման մեջ գտնվող մեր գործընկերներին։ Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում ենք՝ ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը եւ առաջարկում բոլոր խմբակցություններին՝ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Պահանջում ենք նաեւ Ազգային ժողով գա Գլխավոր դատախազը եւ բացատրություն տա»,- նշեց Սեյրան Օհանյանը։