Վերջին օրերին շատ էր քննարկվում՝ մասնակցել այս ծրագրի քննարկմանը թե` ոչ: Ծրագիր, որը կապ չունի մեր իրականության հետ, ծրագիր, որը նախորդ 2019-ի ծրագրի նման թղթի վրա մի բան է գրված, կյանքում այլ բան է արվում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Բայց այնուամենայնիվ պետք է մասնակցվել այս նիստին, որպեսզի քողազերծենք այն ամենը, ինչը կապ ունի այս կառավարության հետ»,-նշեց Մանուկյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ այս կառավարության ջատագովներից մեկը՝ Սամվել Բավբայանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին գրել էր՝ շտապելով Կառավարություն փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը:
«Մենք անցնող ամիսներին ասել ենք և հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան, բայց այս ծրագրի քննարկամանը մասնակցելու ենք, որ ամբողջովին քողազերծենք այն»,-հայտարարեց Մանուկյանը:
Նշենք, որ կառավարության ծրագիրը պետք է ներկայացվի Խորհրդարանի հաստատմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Կառավարությունը հաստատել է 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը: