կարևոր
4519 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 09:25

Այս տարի քանի մարդ է մեկնել Հայաստանից ու չի վերադարձել. «Ժողովուրդ»

Այս տարի քանի մարդ է մեկնել Հայաստանից ու չի վերադարձել. «Ժողովուրդ»

«Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43 հազար 39 ուղևոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղևոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղևոր՝ 16 հազար 23 ուղևորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա:

Մյուս կողմից՝ տեղեկացնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը չի շահագործվելու։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օդանավակայանն իրականում փակվել է՝ վերանորոգման և հետագայում ռազմական նշանակությամբ ծառայելու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։