կարևոր
709 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 09:55

Վթարի պատճառով Գորիսում ջուր չի լինի

Վթարի պատճառով Գորիսում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 24-ին ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Գետափնյա թաղամասի 1-14, Օրբելյանների 37 շենքերի և թիվ 3 մանկապարտեզի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: