կարևոր
667 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 10:00

Այսօր Արցախի հերոս Աշոտ Բեկորի հիշատակի օրն է

Այսօր Արցախի հերոս Աշոտ Բեկորի հիշատակի օրն է

Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է:

1992թ. այս օրը՝ օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսի մահով ընկավ ՀՅԴ գաղափարի նվիրյալներից մեկը՝ Աշոտ Ղուլյանը:

Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Երիտասարդ տարիներին Աշոտ Ղուլյանն աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Արցախյան շարժման սկզբից Ղուլյանն իր մի խումբ համախոհների հետ սկսել է ինքնաշեն զենք ու զինամթերք պատրաստել։ Նա լեգենդ էր դարձել դեռևս կենդանության օրոք։

1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։ Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը

11 անգամ վիրավորվելով՝ մարմնում մնացած բազմաթիվ բեկորների պատճառով նրան տվել են «Բեկոր» մականունը։ Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղայից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։

Աշոտը բազմարհեստ, «ոսկի ձեռքեր» ունեցող վարպետ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ: Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից, կանխազգալով, որ ցույցերը սպասվող պատերազմի նախերգանքն են, և առանց զենքի ազատության չես հասնի, ընկերների աջակցությամբ սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամանակ երեք անգամ վիրավորվել է:

Նրա ստեղծած առաջին զենքը 16-գծանի կարճափող հրացանն էր: Աշոտ Ղուլյանը զբաղվել է նաեւ Արցախ զենք-զինամթերք փոխադրելու գործով։

1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։