կարևոր
652 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 23:55

Օգոստոսի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում՝  քաղաքի առանձին հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Ցերեկը կդիտվի +34, երեկոյան՝ + 32 աստիճան տաքություն։