Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Ալեքսանդր Հակոբյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության և Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Վարսիկ Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։